Չիկագո Ուեսթ. Քիմ Քարդաշյանի դստեր անունը ծաղրանքի է արժանացել

Jan 21, 2018 Comments Off on Չիկագո Ուեսթ. Քիմ Քարդաշյանի դստեր անունը ծաղրանքի է արժանացել

Երկուշաբթի գիշերը սուրոգատ մոր միջոցով լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի երրորդ երեխան, որի անունը Չիկագո են դրել: Զույգը չի բացահայտել իրենց նոր դստեր անվան ընտրության մանրամասները, սակայն շատերին հայտնի է, որ Քանիե Ուեսթը իր մանկությունն անցկացրել է Չիկագո քաղաքում:

Սակայն երեխայի անունը օգտատերերի կողմից այդքան էլ լավ չի ընդունվել:

Նրանցից մեկը նշել է, որ Չիկագո Ուեսթն ավելի շատ ավտոբուսի ուղղություն է հիշեցնում, քան մարդու անուն:

Հիշեցնենք, որ զույգն արդեն երկու երեխա ուներ՝ 4 տարեկան դուստր Նորթը և 2 տարեկան որդի Սեինթը: Նրանց երեխաների անունները բավականին յուրահատուկ են, քանի որ Նորթ թարգմանաբար նշանակում է հյուսիս, Սեինթ թարգմանաբար նշանակում է սուրբ, դե իսկ Չիկագոն, ինչպես նշեցինք, քաղաքի անուն է: Հատկանշական է, որ Քանիե Ուեսթի ազգանունը նշանակում է արևմուտք:

 

'A Kardashian or an inner city bus stop?' Kim's baby name Chicago West sparks meme madness on social media

One positive comment came from the official account of Chicago The Musical, which commented: 'We're so flattered! Welcome to the world, Chicago West!'

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: