Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» և «Լեդի» մերսման սրահի տնօրենները, ովքեր հարազատ եղբայրներ են, կասկածվում են մի խումբ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

Jan 21, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» և «Լեդի» մերսման սրահի տնօրենները, ովքեր հարազատ եղբայրներ են, կասկածվում են մի խումբ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 118 և և 262 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ Հակոբ Ավետիսյանի կողմից 34-ամյա Թամար Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 1-ին վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և 37-ամյա Լևոն Ավետիսյանը 2016 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 34-ամյա Սյուզաննա Մ.-ին, դնելով իրենցից ֆինանսական կախման մեջ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ Կոմիտասի պողոտայի 40 հասցեում գործող «Դայմոնդ» և Կիևյան 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահներում ստիպել են հաճախորդներին մատուցել սեռական բնույթի ծառայություններ՝ նրան ենթարկելով սեռական շահագործման:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ավետիսյանը «Դայմոնդ» մերսման սրահի տնօրենն է, իսկ Լ. Ավետիսյանը «Լեդի» մերսման սրահի տնօրենն է: Նրանք երկուսն էլ հարազատ եղբայրներ են և կան տեղեկություններ, որ նրանց ծուղակն են ընկել այլ կանայք նույնպես, որոնց ինքնությունը պարզվում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: