Հայտնաբերել են որպես անհայտ կորած 16-ամյա աղջնակին

Jan 21, 2018 Comments Off on Հայտնաբերել են որպես անհայտ կորած 16-ամյա աղջնակին

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի Անչափահասների գործերով բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցի սզբնամասից հայտնաբերվել և Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին է ներկայացվել 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվող Գյումրի քաղաքի բնակիչ Ալվարդ Չամուրյանը:

Ինչպես ավելի վաղ հայնտել էր SHAMSHYAN.com-ը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 16-ամյա Ալվարդ Դավիթի Չամուրյանը, ով 2018թ. հունվարի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: