Մոսկվան մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման համար

Jan 21, 2018 Comments Off on Մոսկվան մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման համար

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել սիրիական Աֆրին քաղաքի շրջանում՝ Վաշինգտոնին հավատարիմ կազմավորումներին ժամանակակից ամերիկյան սպառազինության անվերահսկելի մատակարարումների պատճառով։ Նման կարծիք են արտահայտել ՌԴ ՊՆ-ում, փոխացում է TASS գործակալությունը։

«Հիմնական գործոնները, որոնք նպաստել են Սիրիայի այդ հատվածում իրավիճակի ճգնաժամային զարգացմանը, եղել են ԱՄՆ-ի սադրիչ քայլերը՝ ուղղված գերազանցապես քրդական բնակչությամբ շրջանների տարանջատմանը: Սիրիայում ամերիկյան կողմի նման անպատասխանատու գործողությունները տանում են խաղաղ կարգավորման գործընթացի խափանման»,-եզրափակել են նախարարությունում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: