Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրկիզել են Արարատի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետի առվույտի դեզերը

Jan 21, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրկիզել են Արարատի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետի առվույտի դեզերը

Երեկ՝ հունվարի 20-ին, գույքի դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք այրել են Նոյակերտ գյուղի Րաֆֆու փողոցի բնակիչ, 57-ամյա Ռաֆիկ Պողոսյանին պատկանող, Արգիշտի փողոցի 2-րդ տնամերձ հողամասում գտնվող 2 հազար հատ առվույտի հակը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, սակայն հրշեջներն ու գյուղացիները չեն կարողացել մարել կրակը և ողջ կուտակված առվույտի հակը դարձել է ոչ պիտանի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Պողոսյանը Արարատի մարզի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետն է:

Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Հրշեջները հրեդեհաշիջման աշխատանքները կատարել են ողջ գիշեր՝ մինչև այսօր՝ հունվարի 21-ի վաղ առավոտ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: