Թուրքիան հրթիռակոծվել է

Jan 21, 2018 Comments Off on Թուրքիան հրթիռակոծվել է

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը՝ Սիրիայի տարածքից դեպի թուրքական Քիլիս նահանգ է արձակվել 3 հրթիռ, ինչի հետևանքով վնասվածք է ստացել մեկ մարդ:

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Քիլիսը տեղակայված է թուրք-սիրիական սահմանին:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ գործողության շրջանակում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 108 թիրախ:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: