Ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին

Jan 21, 2018 Comments Off on Ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին

Երեկ՝ հունվարի 20-ին ողբերական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հասցե են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արզումանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ.-ն, ով փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն նա արդեն մահացած է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ծոծրակի հատվածում առկա են պարանի ձգվելուն բնորոշ ճզմված արնազեղված հետքեր:

Փաստի առթիվ քննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: