«Ցավում ենք», որ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը.Օբամայի օգնականներ

Jan 20, 2018 Comments Off on «Ցավում ենք», որ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը.Օբամայի օգնականներ

Politico-ն գրում է,որ ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի երկու օգնականները կարծում են, որ նրա վարչակազմը ձախողել է, քանի որ պաշտոնապես չի հայտարարել, որ հարյուր տարի առաջ հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն է եղել, մի թեմա, որը սպառնում է Ամերիկայի և Թուրքիայի հարաբերություններին:

«Դա սխալ էր»,- ասել է Բեն Ռհոդսը, որը Օբամայի վարչակազմում ծառայել է որպես ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդական, «մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»: «Ցավում եմ ցավում եմ, որ այդքան շատ հայերի հիասթափեցրինք»,ասել է Սամանթա Փաուերը, Օբամայի դեսպանը ՄԱԿ-ում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: