Որքան է Թրամփի հետ ընթրելու տոմսի արժեքը

Jan 20, 2018 Comments Off on Որքան է Թրամփի հետ ընթրելու տոմսի արժեքը

Bloomberg-ը հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության մեկ տարվա առթիվ նրա մասնակցությամբ կազմակերպված ընթրիքին մասնակցելու տոմսի արժեքը մեկ զույգի համար սկսվում է 100 հազար դոլարից.գնի մեջ ներառված է երկրի նախագահի հետ ընթրիքը եւ լուսանկարը:

250 հազար դոլար վճարելու դեպքում կարելի է մասնակցել կլոր սեղանին: The Hill-ը եւ Newsweek-ը հստակեցնում են, որ կլոր սեղանի շուրջ նստելու է անձամբ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատմել էր, որ տոմսերը կարելի է ճահել նաեւ վիճակախաղով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: