Մահացել է Սարգիս Հացպանյանը

Jan 20, 2018 Comments Off on Մահացել է Սարգիս Հացպանյանը

Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։

Նույն էջում ավելի վաղ արված գրառումների համաձայն` Սարգիս Հացպանյանը հիվանդ էր և «կյանքի ու մահվան կռիվ էր մղում»։

Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: