Ներկա և նախկին նախարարների շքեղ դղյակները Վահագնի թաղամասում/տեսաշար/

Jan 21, 2018 Comments Off on Ներկա և նախկին նախարարների շքեղ դղյակները Վահագնի թաղամասում/տեսաշար/

Եթե նախկինում ամենաշքեղը, ամենամեծը, ամենագեղեցիկն ու թանկը համարվում էին թագավորական պալատները, ապա հիմա՝ մեծահարուստների տները ոչնչով չեն զիջում դրանց:Հայ պաշտոնյաներն էլ մեծ դղյակների սիրահարներ են:

Վահագնի թաղամասում են գտնվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դղյակները,որոնց շինարարությունը դեռ ամբողջովին ավարտված չէ:

Ավելի վաղ  լուրեր տարածվեցին այն մասին, որ Վահագնի թաղամասում կառուցվող այս դղյակի հողհատկացումը արել է Սեյրան Օհանյանի սանիկը՝ Վահագնի թաղամասի անվտանգության ծառայության ղեկավար, մեծահարուստ Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Իսկ թե ինչ միջոցներով է կառուցվում մոտավոր հաշվարկներով 350-400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս առանձնատունը, պարզ չէ:Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո առանձնատան շինարարությունը որոշ ժամանակով դադրեցվել էր,սակայն այժմ այն ավելի ակտիվ կերպով շարունակվում է:

Հաջորդ դղյակը,որը նույնպես Վահագնի թաղամասում է կառուցվում,պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: