Հենրիխ Մխիթարյանն ու Արսենալը համաձայնության եկան

Jan 20, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանն ու Արսենալը համաձայնության եկան

Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում հայտնում է,որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի տրանսֆերի մասին:Հունվարի 20-ին Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալի» ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին դետալները եւ սպասվում է, որ հունվարի 21-ին հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմում:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: