Արմեն Սարգսյանը եղել է 2008 թ-ին Հայաստանի վարչապետի թեկնածուների թվում. Wikileaks

Jan 20, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը եղել է 2008 թ-ին Հայաստանի վարչապետի թեկնածուների թվում. Wikileaks

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել:

Ինչպես հայտում է panarmenian.net-ը՝ նման տվյալներ է պարունակում Wikileaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկն 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դիվանագետներից մեկի հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել էր Սարգսյանի հավանական վարչապետության մասին և նշել, որ նա նախընտրելի էր Սերժ Սարգսյանի մերձավոր այն օղակների համար, որոնք քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ավելի թափանցիկ կառավարման և արևմտամետ քաղաքականության ակնկալիքներ ունեին:

Նախկին պաշտոնյան պատմել էր նաև, որ որ այն ժամանակ վարչապետի թեկնածուների շարքում շրջանառվում էին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի անունները:

Ավետիսյանը համոզմունք էր հայտնել, որ թեկնածուներից միայն Արմեն Սարգսյանը կկարողանա նոր շունչ հաղորդել համակարգին և պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը վերացման սպառնալիքի է տակ կդներ Հայաստանի քաղաքական վերնախավը:

Ըստ աղբյուրի, որ Սերժ Սարգսյանը հակված էր եղել տեխնոկրատ նախարարներ նշանակել նոր կառավարության կազմում: Սակայն նրան հետ են պահել ՀՀԿ-ի հնաբնակներ՝ այն օրերի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու Գալուստ Սահակյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: