Գազաբալոնի պայթյունի առնչությամբ նախարարը հանձնարարական է տվել

Jan 20, 2018 Comments Off on Գազաբալոնի պայթյունի առնչությամբ նախարարը հանձնարարական է տվել

Հունվարի 19-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը. կա մեկ տուժած:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակված ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: