Սերբիայի նախագահի աննախադեպ այցը Կոսովո

Jan 20, 2018 Comments Off on Սերբիայի նախագահի աննախադեպ այցը Կոսովո

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովո և արդեն իսկ այցելել Բանսկա վանական համալիր, որը տեղակայված է ինքնավարության հյուսիսում գտնվող նույնանուն քաղաքում:Վուչիչի՝ Կոսովո այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության մեծածավալ միջոցառումներ: Սադրանքների փորձեր դեռևս չեն գրանցվել:

Վուչիչը նախագահի պաշտոնում առաջին անգամ է ժամանում Կոսովո:

Վանական համալիրի մոտ են ժամանել Բանսկայում ապրող 500 սերբեր: Նրանցից ոմանք հանդիպմանն իրենց հետ բերել են Սերբիայի և Տրեպչեի դրոշները, որի պատկանելությունը վիճարկում են պաշտոնական Բելգրադն ու Տիրանան:

 

 

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: