Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացան

Jan 20, 2018 Comments Off on Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացան
Հունվարի 1-ից ակցիզային հարկի նոր դրույքաչափով պայմանավորված՝ թանկացել էին բենզինը, դիզվառելիքն ու սեղմված գազը: Պարզվում է դա վերջը չէ: Այսօր 10 դրամով թանկացել են բենզինն ու դիզվառելիքը:
 Ռեգուլյար տեսակի բենզինն ընդամենը օրեր առաջ, թանկանալով մոտ 30-40 դրամով, դարձել էր 430 դրամ, այժմ արժե 440 դրամ։
Պրեմիում տեսակի բենզինը նախկին 450-ի փոխարեն արժե 460 դրամ։

Դիզվառելիքը 440 դրամից դարձել է 450 դրամ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: