ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ է սկսում

Jan 20, 2018 Comments Off on ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ է սկսում

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։Օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։Վարչությունը որոշել է․1․ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։2․ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018թ․-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։Նիստում քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: