Քառօրյայի ժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել .Ադրբեջանի ՊՆ

Jan 20, 2018 Comments Off on Քառօրյայի ժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել .Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել,որում տեղեկացրել է. « Ռուսաստանից  Բաքվի նավահանգիստ հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք, հնարավորինս սեղմ ժամկետներում այն կընդունվի ու կհանձնվի զինվորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայված են ռազմաճակատների երկայնքով: Այդ  տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին: Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»:

Հիշեցնենք,որ ռազմամթերքի ու զինտեխնիկայի փոխանցումը կատարվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնության շրջանակներում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: