Թուրքիայի ՀՕՊ ուժերը վարժանքներ կանեն տեղական միջին հեռահարության հրթիռներով

Jan 20, 2018 Comments Off on Թուրքիայի ՀՕՊ ուժերը վարժանքներ կանեն տեղական միջին հեռահարության հրթիռներով

Հունվարի 22-ից փետրվարի 4-ը Թուրքիայի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ կանեն երկրի մայրաքաղաք Անկարայից հարավ՝ Թուզ լճի մոտ ընկած զորավարժարանում: Կկկիրառվեն տեղական արտադրության մինչև 25 կմ հեռահարությամբ «Հիսար-Օ» ՀՕՊ համակարգեր: Զորավարժության անցկացման, ինչպես նաև վայրի մասին հայտնում է Թուրքիայի զՈւ ԳՇ կայքը:

Ինչպես հիշեցնում է Ռազմինֆոն, Թուրքիայում արտադրված ՀՕՊ համակարգերը փորձարկվել էին 2016 թ. դեկտեմբերին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի մասնակցությամբ:

Փորձարկման ընթացքում հրթիռերը նախ առաջին իմպուլսային շարժիչի միջոցով բաց են թողնվել արձակման կայանից, ապա երկրորդ իմպուլսային շարժիչի միջոցով շարժվել թիրախի ուղղությամբ:

ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»: «ՀԻՍԱՐ-Օ» հրթիռի խոցման առավելագույն հեռավորությունը մինչև 25 կմ է:

Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել էր 2011 թվականին՝ «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ «ՀԻՍԱՐ-Ա»-ի հրթիռների առավելագույն հեռահարությունը 10-15 կմ է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: