«Ալավերդցի Վահագն» մականվամբ քրեական հեղինակությունը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jan 20, 2018 Comments Off on «Ալավերդցի Վահագն» մականվամբ քրեական հեղինակությունը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի Վահագն» մականվամբ Վահագն Աբգարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ձեռնաշղթայված վիճակում, որտեղից էլ տղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ով կասկածվում է 2017 թվականին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Նրա աջ ձեռքը համարվող, Ալավերդիում հայտնի «Արկո» մականունով Արթուր Մնացականյանը նույնպես ձերբակալվել է սպանությանը օժանդակելու, իսկ մյուս կասկածյալ Արմեն Հարությունյանը՝ սպանությանը անդամակցելու կասկածանքով։ Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք նույնպես տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: