Վովա Գասպարյանը սպասվող պաշտոնանկությունների մասին

Jan 20, 2018 Comments Off on Վովա Գասպարյանը սպասվող պաշտոնանկությունների մասին

Այսօր հրավիրված կոլեգիայի նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ տոնով խոսել է առաջիկայում սպասվող կադրային փոփոխությունների մասին։
Նա հայտարարել է, որ համակարգում հինը հիմնովին պետք է մաքրվի եւ այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեւափոխվել ու կերպարանափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։ «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծարացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,–սպառնացել է Վլադիմիր Գասպարյանը։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: