«Մենք պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին դուրս հանել Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից». Նիկոլ Փաշինյան

Jan 19, 2018 Comments Off on «Մենք պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին դուրս հանել Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից». Նիկոլ Փաշինյան

«Իշխանությունը շարունակում է ՀՀ քաղաքացիների թշվառացման գործընթացը, մեր նպատակն է վերջ տալ այդ գործընթացին»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, որ իրենք պետք է պայքարեին ոչ թե թանկացումների, այլ՝ իշխանության դեմ, Փաշինյանը ասաց.«Թանկացումները միայն սոցիալական խնդիր չեն պարունակում,քանի որ այս թանկացումները նշանակում են, որ ՀՀ քաղաքացիները էլ ավելի են աղքատանալու, որ նրանք էլ ավելի ամուր են գամվելու տասը հազար դրամանոց շղթաներով: Այո՛, մեր կոնկրետ խնդիրն է ձեր օգնությամբ լուծել հարկային օրենսգրքի փոփոխությունները: Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձնել Հայաստանի տնտեսական կյանքի վճռական գործոնը: Մենք պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին դուրս հանել Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից»:

Փաշինյանը կոչ արեց բնակչությանը բռնել այն ձեռքը, որ իրենք պարզել են հանրությանը, ցույց տան, որ իրենք են իրենց տերը և, որ իրենք են ՀՀ-ի վճռական գործոնը, որ հանրապետությունում չկա ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին:

«Պե՛տք չէ հավատալ մեզ, հավատացե՛ք ձեզ և մենք կապահովենք ձեր հաղթանակը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: