«Պետք է քանդել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կազմակերպված պետության գաղափարը». Արամ Սարգսյան

Jan 19, 2018 Comments Off on «Պետք է քանդել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կազմակերպված պետության գաղափարը». Արամ Սարգսյան

ԵԼՔ-ի կազմակերպած երթի ժամանակ՝ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  թանկացումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, ինչը, վաղ թե ուշ, նկատելի կլինի բնակչության բոլոր շերտերի կողմից. «Գազը թանկացավ, կթանկանա նաև տրանսպորտի սակագինը և բնակչության եղած գումարը չի բավականացնի օրհասական խնդիրներին: Փոքր ձեռնարկությունները՝ եղած հարկերից բացի, պետք է հարկ վճարեն նաև դիվիդենտից: Գյուղացին գարնանը կկանգնի իր հողի առաջ և չի կարողանա որևէ բան անել, քանի որ թանկացել է դիզ­վառելիքը: Այս ամենը կառաջացնի բողոքի մեծ ալիք, իսկ մեր խնդիրն է հանրության կողքին լինել և օր օրի ապացուցել, որ մենք դա անում ենք ոչ մեզ համար, այլ՝ մեր հայրենիքի»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե կառավարությունը հարկային փոփոխությունների փոխարեն դուրս բերեր երկրում գործող 50% ստվերը, ինչպես նաև հավելեց, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները իշխանությունների նախաձեռնու­թ­­յունն է:

«Պետք է քանդել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կազմակերպված պետության գաղափարը, ըստ որի մեկը բրինձ, մյուսը՝ կոնֆետ, երրորդը՝ շաքար է բերում երկիր»,-շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ պիտի վերջնականապես ազատականաց­վի տնտեսությունը:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: