Մարդիկ թքում էին ծնողներիս տան դռան վրա. Ֆրանսիայում թողարկվել է Բրիժիտ Մակրոնի կենսագրականը

Jan 19, 2018 Comments Off on Մարդիկ թքում էին ծնողներիս տան դռան վրա. Ֆրանսիայում թողարկվել է Բրիժիտ Մակրոնի կենսագրականը

Ֆրանսիայի գրախանութներում  արդեն վաճառքի է հանվել երկրի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի՝ «Ազատ արձակված Բիժիտ Մակրոն» ոչ պաշտոնական կենսագրությունը։ Գիրքը գրել է Closer պարբերականի լրագրողուհի Մաել Բրենը։ Գրքում պատմվում է, թե ինչպես է սկսվել Բրիժիտի և Մակրոնի սիրային պատմությունը:

Բավականին բաց կենսագրականում պատմվում է մասնավորապես այն հալածանքի մասին, որը վերապրել է Բրիժիտն ու նրա ընտանիքն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անչափահաս դպրոցական Էմանուել Մակրոնի հետ 40-ամյա Բրիժիտի կապի մասին։

«Մարդիկ թքում էին ծնողներիս տան դռան վրա»,-ասել է Բրիժիտ Մակրոնը, ում 3 երեխաների հայրը, իմանալով կնոջ սիրավեպի մասին, լքել է նրան 1996 թվականին։ Այժմ Ֆրանսիայի առաջին տիկինը 7 թոռ ունի։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: