Զգուշացում վարորդներին. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Jan 19, 2018 Comments Off on Զգուշացում վարորդներին. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: