Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն «Աստված հոգին լուսավորե» բառերը

Jan 19, 2018 Comments Off on Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն «Աստված հոգին լուսավորե» բառերը

Թուրքիայի Ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Կարո Փայլանի՝ նախօրեին երկրի Մեջլիսում Հրանտ Դինքի սպանության թեմայով ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը,  հայտնում է t24.com.tr թուրքական կայքը:

Հիշեցնենք, որ Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀրանտԴինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով և ասել էր. «Շատ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: