Հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 5-ին

Jan 19, 2018 Comments Off on Հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 5-ին

Ելք դաշինքը թանկացումների դեմ հաջորդ երթը կանցկացնի փետրվարի 5-ին, այսօրվա երթից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կարող եմ արձանագրել, որ «Ելք» դաշիքն այսօր իրականացրել է իր պատմության ամենաբազմամարդ և էներգետիկայով լեցուն երթը, ամփոփելով «Ելք» դաշինքի կազմակերպած ընդդեմ թանակցումների երթը՝ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մինչև այդ իշխանությունը չնախաձեռնի հարկային օրենսդրության փոփոխություն, մենք երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը: Մենք կպահանջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ը ստորագրի այդ օրակարգով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի գները հետողորմյա անենք»,- նշեց Փաշինյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: