Սերժ Սարգսյանը հակառակ Ռոբերտ Քոչարյանին

Jan 21, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը հակառակ Ռոբերտ Քոչարյանին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմակիցները փորձում են ներկայանալ նախագահի սեփական թեկնածուով՝ պնդելով, որ ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն է, ով երկար տարիներ աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար:Նշենք, որ այսօր  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հադիպել է Մեծ Բրիտանիայում երկար ժամանակ ՀՀ դեսպան աշխատած, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին եւ առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից:

Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ի կողմից առաջարկված այս թեկնածուն ընդհանրապես մերժելի և անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած տարիներին Արմեն Սարգսյանը  իր գործունեության մեջ բավականին պասիվ է եղել և ունեցել ՝ խաղից դուրս կարգավիճակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: