Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ հասնել պայմանագրի ստորագրմանը

Jan 19, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ հասնել պայմանագրի ստորագրմանը

Daily Star-ը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի կարող կրել 22 համարի մարզաշապիկը, որը հիմա ունի «Մանչեստեր Յունայթեդում»: Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին: Նա 4 տարվա պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ: Մխիթարյանը պետք է հասցնի «Արսենալի» հետ պայմանագիրը ստորագրել մինչեւ այսօր Մեծ Բրիտանիայի ժամանակով՝ 12:00 (ՀՀ ժամանակով 16:00), որպեսզի կարողանա նոր թիմի կազմում, հունվարի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիտլ Փելըսի» դեմ խաղին մասնակցել:

Քիչ առաջ ԶԼՄ-ները գրել են, որ Մխիթարյանն ու Սանչեսը չհասցրին թիմերով փոփոխվել: Սանչեսն այսօր գնացել է «Արսենալի», իսկ Մխիթարյանը՝ ՄՅՈՒ-ի մարզմանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: