Երևանում 29-ամյա վարորդը Նիվայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Jan 18, 2018 Comments Off on Երևանում 29-ամյա վարորդը Նիվայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 61/1 հասցեի դիմաց, 29-ամյա Արամ Գաբրիելյանը իր վարած ВАЗ 2121 (Niva) մակնիշի 01 UU 682 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չթույլատրված հատվածով, տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Տաքսու վարորդը տեղում ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր հենց հետիոտների մեղքով և անգամ այսօր դեպքի վայրում աշխատող Ճանապարհային Ոստիկանության ծառայողները ու հետաքննիչը իրենք էին ականատես լինում, թե ինչպես են վայ հետիոտները չթույլատրելի հատվածով անցնում ճանապարհը՝ իսկական պատուհաս դառնալով վարորդների գլխին:

Մինչ դեպքի վայրում ավագ հետաքննիչ Գ. Ավետիսյանը տեղազննություն էր կատարում, մի կին, ով, հավանաբար, վարորդ Ա. Գաբրիելյանի մտերիմն էր, բջջային հեռախոսով տեսանկարահանում էր ողջ գործընթացը:

Հավավքածներն էլ տեսնելով դա, կատակում էին, ասելով. «Էս կնիկը երևի մանկուց երազել է վթար նկարել: Էսպես որ գնա, կարող է հայաստանյան մի քանի հեռուստաընկերությունների ձեռնոց նետել ու սերիալ նկարել, երևի մոտը լավ էլ ստացվում է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: