Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Jan 18, 2018 Comments Off on Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Գրում է Ermenihaber.am-ը:

Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:

Թուրքիայի ԶՈՒ կողմից հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի և զոհերի մասին տեղեկությունը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: