Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Jan 18, 2018 Comments Off on Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան
Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության կանխման եւ դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան:

Կոնվենցիան ստորագրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է: 47 երկրներից փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Կոնվենցիան այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ՝ հետապնդումից եւ սեռական ոտնձգությունից մինչեւ ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն եւ կանացի սեռական օրգանների խեղումներ:

Կոնվենցիայով նաեւ մոնիթորինգի հատուկ մեխանիզմ է սահմանվում («GREVIO») անդամ երկրների կողմից բոլոր դրույթների արդյունավետ իրականացման համար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: