Իշխանությունը քայլ կանի Ելք-ի հանրահավաքից հետո

Jan 18, 2018 Comments Off on Իշխանությունը քայլ կանի Ելք-ի հանրահավաքից հետո

Հունվարի 19-ին խորհրդարանական Ելք խմբակցությունն ընդդեմ թանկացումների երթ է կազմակերպել ու հրավիրում է քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Ինչպես հայտնի է, երթի մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն էլ գնաճի թեմայով խորհրդակցություն հրավիրեց, իսկ հունվարի 23-ին ԱԺ-ում նույն թեմայով լսումներ են հրավիրվել, որպեսզի Հարկային օրենսգրքում եւ ակցիզային հարկի հարկման մեխանիզմներում որոշակի փոփոխություններ իրականացնեն: Սակայն մեր տեղեկություններով իշխանությունը հստակ գործողություններ ու քայլեր չունի, թե ինչ է անելու այդ լսումների ժամանակ, ամեն ինչ կախված է Ելք-ի հանրահավաքից եւ այն իրողությունից, թե ինչքան ժողովուրդ կհավաքվի ու ինչ պահանջներ կներկայացվեց, արդյոք կձեւավորմի մի իրավիճակ, որը կարող է սպառնալ ապրիլին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: