Դոն Պիպոն «կինոյի տղայի» մանյաներ ունի

Jan 18, 2018 Comments Off on Դոն Պիպոն «կինոյի տղայի» մանյաներ ունի

Ինչպես հայտնի է Դոն Պիպոն , նույնը ինքը էջմիածնցի հեղինակություն Արթուր Ասատրյանը, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուն պես բոբիկացավ ու մտավ ջուրը՝ հայտարարելով, որ Էջմիածնում եւ ընդհանրապես հայրենիքում շուտով կտեսնենք ու կլսենք իր կատարած ներդրումների մասին: Սակայն մեր տեղեկություններով նա ոչ մի շարժ էլ չի արել, առավել եւս որեւէ ներդրում, Էջմիածնում եղած ժամանակ էլ իրեն պահում է այնպես, ինչպես եղել է: Ասում են, որ իր շուրջ աղմկոտ վերջին միջադեպերն էլ պատահական չեն, դրանք բեմադրվել են՝ տպավորություն ստեղծելու հեղինակության ակտիվության մասին: Պարզվում է՝ Դոնը դեռ վաղ տարիքից ուշադրության կենտրոնում հայտնվելու մոլուցքով է տառապել,որքան հասունացել է, այնքան հասունացել է նաեւ այդ մոլուցքը՝ փոխակերպվելով դերասանական կյանքի նկատմամբ հետաքրքրության: Պարզ ասած՝ Դոնը <<կինոյի տղայի>> մանյաներ ունի ու ամեն ինչ անում է այդ դերում մշտապես լինելու համար: Պատահական չէ նրա մտերմությունը հանրաճանաչ շոումենների, դերասանների հետ, որոնց թվում՝ Արթուր Ջանիբեկյանն է, պատահական չեն իր մասին նկարվող բազում ֆիլմերը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: