Վահրամ Բաղդասարյանը հիշել է Հովիկ Աբրահամյանին

Jan 17, 2018 Comments Off on Վահրամ Բաղդասարյանը հիշել է Հովիկ Աբրահամյանին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նախագահի թեկնածուների թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկա:Հարցին՝ կա՞ Հովիկ Աբրահամյանի՝ «մայր գետին» միանալու հավանականություն, Բաղդասարյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ` չփորձեք ինձ տանել այն դաշտը, որ անձերի շուրջ քննարկումներ ծավալեմ: Հովիկ Աբրահամյանը մեր ընկերն է, մնում է մեր ընկերը, և այդ գետերի միացման հետ կապված, ես չգիտեմ, թե դուք ինչ ակնարկներ եք կատարում: Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամբ, պարզապես նա ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ, և դա նորմալ երևույթ է»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է քաղաքականությամբ զբաղված անձ չլինի, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռ անձերի չեն անդրադարձել, օրերս անուններ կքննարկեն: Հարցին, թե թեկնածուների թվում դեսպան Արմեն Սարգսյանը կա, նա պատասխանեց, որ հնարավոր է, ինչու ոչ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: