Աննախադեպ. Ղազախներն ու ԱՄՆ-ն այլևս ռազմավարական դաշնակից են

Jan 17, 2018 Comments Off on Աննախադեպ. Ղազախներն ու ԱՄՆ-ն այլևս ռազմավարական դաշնակից են

Ղազախներն ու ԱՄՆ-ն այլևս ռազմավարական դաշնակից են

Կողմերը այդ մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Ի դեպ Նազարբաևն էլ առաջին ԱՊՀ առաջնորդն է, ում ընդունեցին Օվալաձև աշխատասենյակում։ Ղազախստանը դարձավ այն բացառիկ պետությունը, որը ռազմավարական նշանակություն ունի և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի համար։ Կարծում եմ ԱՊՀ որևէ այլ՝ այն էլ ՀԱՊԿ, կամ ԵԱՏՄ անդամ պետություն իր արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացիայի նման մակարդակի չի հասել և հավանաբար չի էլ հասնի։ Իսկ Նազարբաևը ԱՊՀ միակ խորհրդային առաջնորդն է։ Նենց որ հետո էլ չասեք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պայմանավորված է ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ԱՊՀ գործոններով, կամ ռուսական ուժեղ ազդեցությամբ։

Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ վերլուծելով Վաշինգտոնում կայացած Նազարբաեւ-Թրամփ հանդիպումը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: