Նա տրավմայի է ենթարկվում. Շուշան Պետրոսյանն ինչու չի ուղարկել իր որդուն բանակ

Jan 17, 2018 Comments Off on Նա տրավմայի է ենթարկվում. Շուշան Պետրոսյանն ինչու չի ուղարկել իր որդուն բանակ

Ֆեյբուքյան տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց Շուշան Պետրոսյանի երեկվա ելույթը ԱԺ ամբիոնից: Բանակի թեմայով պատգամավորի հնչեցրած հուզական ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին նրա դեմ: Որոշները Պետրոսյանին պաթոսի համար քննադատելուց ու կիսահայհոյախառն հայտարարություններից հետո անցան նաեւ պատգամավորի ավագ որդուն: Մեղադրանքներ էին հնչում, որ ԱԺ ամբիոնից բանակի ու հայրենիքի մասին պաթոսախառն ելույթներ ունեցող Շուշան Պետրոսյանն իր որդուն բանակ չի ուղարկել:

Այսօր, երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է Շուշան Պետրոսյանից ճշտել, թե ինչու որդին բանակ չի գնացել, պատգամավորը պատասխանել է, որ չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ որդին տրավմայի է ենթարկվում:

Մեր տեղեկություններով, Շուշան Պետրոսյանի որդին առողջական խնդիրներ ունի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: