Ե՞րբ կբեկվի հակամարտությունը

Jan 16, 2018 Comments Off on Ե՞րբ կբեկվի հակամարտությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս և արևմտյան փորձագետները: «Ամենայն հավանականությամբ, հանդիպումը որևէ բեկմամբ չի ավարտվի: Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- ասել է ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլը: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, և սահմանին զոհեր են գրանցվում: Սկակովի խոսքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձևաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ: Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում»:Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: