Նաղդալյանի ճակատագիրը նախագահականում է որոշվել

Jan 16, 2018 Comments Off on Նաղդալյանի ճակատագիրը նախագահականում է որոշվել

Հրապարակ օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները ոգեւորված շնորհավորում էին պատվիրակության նոր անդամ Կարինե Աճեմյանին, որն օրերս ԱԺ խորհրդի որոշմամբ պետք է փոխարինի նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին։ Այս փոփոխության հարցը հասունացել էր ավելի վաղ, քանի որ նա եւ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը լեզու չէին գտնում, եւ, ըստ որոշ լուրերի, Նաղդալյանն ամեն ինչ արել է աշխատանքները տապալելու համար, ինչը զեկուցվել է նախագահական, եւ այնտեղ որոշում է կայացվել Նաղդալյանին փոխարինել Աճեմյանով։

Ի դեպ, հունվարի 22-26-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունենալու նաեւ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա լինելու է Փարիզում, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: