Սրբապղծություն Տավուշի մարզում. Մակարավանք վանական համալիրից գողացել են խաչեր

Jan 15, 2018 Comments Off on Սրբապղծություն Տավուշի մարզում. Մակարավանք վանական համալիրից գողացել են խաչեր

Երեկ՝ հունվարի 14-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Աչաջուր համայնքի տարածքում գտնվող Մակարավանք վանական համալիրի քահանա, 29-ամյա Տեր Ավետիս Ասատրյանը Ոստիկանության Իջևանի բաժին հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 17։00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 09։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մակարավանք վանական համալիրի մուտքի դուռը, ներս մտել այնտեղ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քահանան հայտնել է, որ ստահակներն այնտեղից գողացել են փայտյա և երկաթյա խաչեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: