«Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000 դոլարից 25000-ն ունենք». Վիգեն Սարգսյան

Jan 14, 2018 Comments Off on «Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000 դոլարից 25000-ն ունենք». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Նախարարը հայտնել է, որ զինծառայողի բուժման համար 46 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:

Քիչ առաջ Վիգեն Սարգսյանը կրկին գրառում է արել, որ իր երկու ընկերները նվիրաբերել են 11 000 ԱՄՆ դոլար և զինծառայողի վիրահատության համար պահանջվող գումարի 45 000 դոլարից 25000 դոլար:

Պաշտպանության նախարարը, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերները հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարը, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: