Ադրբեջանն Ուկրաինայից 50 միավոր РК-2С/ОФ հակատանկային հրթիռ է գնել. ուկրաինացի բլոգեր

Jan 14, 2018 Չի մեկնաբանվել

Հունվարի 13-ին ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ն հայտնել է, որ Ուկրաինան 2017 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ) վաճառել է 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ:

Նույն բլոգերը նաև հրապարակել է փաստաղթի պատճեն (Screenshot)` նշելով, որ այն վերցրել է Ուկրաինայի մաքսային ծառայությունից:

Ըստ այս տեղեկության՝ 2017 թ. ապրիլին Ադրբեջանի ՊՍԾ-ն Ուկրաինայի «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով նույնպես ուկրաինական պետական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյից գնել է «ցամաքային շարժվող և անշարժ թիրախներից խոցման» համար նախատեսված РК-2С և РК-2ОФ հակատանկային կառավարվող հրթիռներ (25-ական միավոր)՝ յուրաքանչյուրի համար վճարելով 48 հազար դոլար:

Ուկրաինան Ադրբեջանին հակատանկային հրթիռներ է վաճառել
Նշենք, որ այս հրթիռներն արտադրվել են նույնպես ուկրաինական «ՍԿԻՖ» հակատանկային հրթիռային համալիրների համար:

Հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը՝ ըստ արտադրող ընկերության.

РК-2С, РК-2ОФ
Հեռահարությունը–Ցերեկ

–Գիշեր

100-5000մ

100-3000մ

Ուղղորդման համակարգ Լազերային ճառագայթ
Մարտական մաս–Տանդեմային կումուլյատիվ. դինամիկ զրահին հաջորդող զրահի խոցումը

–Բեկորա-ֆուգասային, զրահահարությունը

800մմ

60մմ

Կոնտեյներում հրթիռի զանգվածը 29,5կգ
Տրամաչափը 130մմ

Հավելենք, որ 20111 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ իրենք ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ բանակցում են իրենց մոտ «Սկիֆ» և «Բարյեր» հակատանկային հրթիռային համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Հետագայում սրա վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տարածվել:

Աղբյուրը՝ razm.info

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ադրբեջանն Ուկրաինայից 50 միավոր РК-2С/ОФ հակատանկային հրթիռ է գնել. ուկրաինացի բլոգեր”

Մեկնաբանել