Նա մեր խաղացողն է. Մաուրինյուն՝ Մխիթարյանի մասին

Jan 14, 2018 Comments Off on Նա մեր խաղացողն է. Մաուրինյուն՝ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբը լքելու հավանականությանը:

«Յուրաքնաչյուր ֆուտբոլիստ գին ունի, և երբ բացվում է տրանսֆերային պատուհանը, այն բացվում է ցանկացած ակումբի համար, որին հետաքրքրում են մեր խաղացողները: Այդ ժամանակ մեր գործն է ասել «այո» կամ «ոչ»:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի անձեռնմխելիությանը, ապա նա խաղացել է մեր վերջին հանդիպման ժամանակ և հավանական է, որ կխաղա նաև հաջորդում. նա մեր խաղացողն է և նա շատ լավ խաղացող է», – լրագրողներին ասել է Մաուրինյուն:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: