Հայկական արմատներ ունեցող սաուդյան արքայազնը առաջարկել է մեղադրանքների դիմաց վճարելով ազատ արձակվել

Jan 14, 2018 Չի մեկնաբանվել

Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված Ալ Վալիդ բին Թալալը բանակցություններ է վարում իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է  Reuters-ը:

Բին Թալալը «նվիրատվություն» է առաջարկել Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվի, սակայն իշխանությունները համաձայն չեն եղել այդ գումարին:

Բին Թալալը և տասը այլ արքայազներ ձերբակալվել էին 2017 թ. նոյեմբերին փողերի լվացման և լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայում ամենահարուստ մարդկանցից մեկն է, հունվարի 14-ի դրությամբ՝ Bloomberg-ը գնահատել է նրա ունեցվածքը 17.7 միլիարդ դոլար:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Հայկական արմատներ ունեցող սաուդյան արքայազնը առաջարկել է մեղադրանքների դիմաց վճարելով ազատ արձակվել”

Մեկնաբանել