Թրամփի փորձերը տապալվել են

Jan 14, 2018 Comments Off on Թրամփի փորձերը տապալվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունները չեղարկելուն ուղղված բոլոր փորձերը տապալվել են: Հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Պարոն Թրամփը դեռ մինչ իր ընտրվելը ողջ տարվա ընթացքում բոլոր ջանքերը գործադրեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու ուղղությամբ, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց։ Դա նշանակում է, որ իրավունքը սկսել է գերակայել բռնապետությանը: Ամերիկացիները չկարողացան պարտադրել իրենց կամքը»,- ասել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: