Առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Jan 14, 2018 Comments Off on Առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հայաստանի տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: