Խոշոր հրդեհ. երկհարկանի տան նկուղում առաջացած կրակի դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները

Jan 14, 2018 Comments Off on Խոշոր հրդեհ. երկհարկանի տան նկուղում առաջացած կրակի դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները

Հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան 3-րդ թաղամասի 16 տան նկուղային հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, իսկ հետո տարվել են աշխատանքներ՝ այն մարելու ուղղությամբ: Այրվել են նկուղում կուտակված աթար և կենցաղային իրեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: