Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևան քաղաքում. 38–ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին

Jan 14, 2018 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևան քաղաքում. 38–ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 38-ամյա Հովիկ Ներսիսյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած BMW մակնիշի 34 FՍ 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ներսիսյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Հայրումյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Սևանի հրշեջ -փրկարարական ջոկատը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության տեղի կայազորային քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գևորգ Ավետիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածնեն ասում էին, որ վիրավոր Ա. Ներսիսյանը վարորդ Հ, Ներսիսյանի տղան է, իսկ Սևանի բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: