Ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Jan 14, 2018 Comments Off on Ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 10:00-ի դրությամբ, Լոռու, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: