Ժամանակակից մոխրոտը. որքան է արքայազն Հարիի հարսնացուի կարողություն

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Արքայազն Հարիի հարսնացուին, թեպետ շատերը համարում են ժամանակակից մոխրոտ, բայց, եթե հաշվենք նախկին դերասանուհու կարողությունը, ստացվում է բավականին  պատկառելի  գումար:

Օրերս Մեգանի խորթ քույրը վերջինիս մեղադրել էր անշնորհակալ լինելու մեջ. «Եթե Մեգանը կարող է իրեն թույլ տալ զգեստ 75 հազար դոլարով, ապա կարող է նաև օգնել հորը՝ լուծել իր ֆինանսական խնդիրները»,-ասել էր նա: Լրատվամիջոցները միանգամից սկսել էին հաշվել Հարիի հարսնացուի կարողությունը և Celebrity Net Worth-ի տվյալներով ՝ Մեգան Մարքլը միլիոնատեր է:

Suits սերիալի դրվագում նկարահանվելու համար դերասանուհին ստացել է 50  հազար դոլար, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 450 հազար դոլար գումարած գովազդներից ստացված գումարները:

Մեգան Մարքլի ընդհանուր կարողությունը կազմում է 5 մլն դոլար: Նշենք, որ Քեյթ Միդլթոնի կարողությունը 10 մլն դոլար է: Արքայազն Հարիի կարողությունը կազմում է 40 մլն դոլար:

Հետաքրքիր է, որ թագավորական ընտանիքից Մեգան Մարքլին ֆինանսավորվելու հարցը խնդրահարույց է անգամ  արքայական ընտանիքի անդամ դառնալուց հետո: Մեգանը ամերիկուհի է և ամուսնու կամ նրա ընտանիքից գումար ստանալու դեպքում ստիպված կլինի հարկեր վճարել ԱՄՆ համապատասխան մարմիններին:

wnews.am

Լուրեր, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ժամանակակից մոխրոտը. որքան է արքայազն Հարիի հարսնացուի կարողություն”

Մեկնաբանել